ՀՀ քաղաքացիական ավիացիայից տեղեկանում ենք, որ հուլիսի 14֊ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը` Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 09:50, մեկնում 10։50)։
Հուլիսի 14֊ին կիրականացվի նաև Կահիրե-Երևան-Կահիրե չվերթը` Ciaf ավիաընկերության կողմից (ժամանում 19:10, մեկնում 20:10):
Քաղաքացիական ավիացիայի կենտրոնից տեղեկանում ենք նաև, որ հուլիսի 14-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը՝ Belavia ընկերության կողմից (ժամանում հուլիսի 15 02:45, մեկնում 03։35):
Կոմիտեից զգուշացնում են, որ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից սկսած պարտավոր են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ