image
Հրատապ լուրեր:

Ստամբուլում հարձակման ենթարկված հայաստանցի կնոջ ընտանիքը որոշել է Հայաստան վերադառնալ

Ստամբուլում հարձակման ենթարկված հայաստանցի կնոջ ընտանիքը որոշել է Հայաստան վերադառնալ

Ստամբուլում օրեր առաջ ծայրահեղականների հարձակման թիրախ դարձած հայաստանցի Արփինե անունով կինն ամուսնու՝ Սարգսի և երեխաների հետ պատրաստվում է լքել Թուրքիան և վերադառնալ հայրենիք: Նրանք ապրում են վախի մեջ, տեղեկացնում է պոլսահայ մամուլը, նշելով, որ օրերս ընտանիքին է այցելել Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը, իր բարոյական աջակցությունը հայտնել և տեղեկացրել, որ պատրիարքականը հետևում է դեպքի առթիվ հարուցված գործին, ամեն ինչ անելու է, որ հանցագործներն արժանի պատիժ ստանան: 

Ինչպես տեղեկացրել ենք՝ երկու շաբաթ առաջ Սամաթիա թաղամասում հայաստանցի կնոջ  վարձակալած բնակարանի դուռն են ծեծել երկու անծանոթներ և դանակի հարվածներ հասցրել տանը գտնվող տանտիրուհուն: Նրանք նաև ասել են. Սա դեռ սկիզբն է:  Վիրավորված  կինը տեղափոխվել էր հիվանդանոց, նա  արդեն ապաքինվում է: Մեր տեղեկություններով, ընտանիքը լքել է Սամաթիայի իրենց բնակարանը և բնակվում է ծանոթների տանը: