image
Հրատապ լուրեր:

Հրեաների կողմից հարձակման ենթարկվելուց հետո հայկական երգչախումբը կրկին համերգի հրավեր է ստացել

Հրեաների կողմից հարձակման ենթարկվելուց հետո հայկական երգչախումբը կրկին համերգի հրավեր է ստացել

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ տ.Կորյուն վարդապետ Բաղդասարյանի համար նույնպես անսպասելի էր Երուսաղեմի քաղաքապետարանի կազմակերպած փառատոնի ժամանակ հայկական երգչախմբի ելույթի ժամանակ տեղի ունեցած դեպքը:  «Արևելքի» հետ զրույցում նա նշեց, որ փառատոնի կազմակերպիչներն անձամբ են խնդրել, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վարժարանի «Ժառանգավորաց» երգչախումբը ելույթ ունենա արվեստի փառատոնին, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը: Հայկական երգչախմբի ելույթի ժամանակ  «Լեհավա» ծայրահեղ աջ կազմակերպության անդամները հարձակվել են երգչախմբի անդամների վրա՝ վանկարկելով «Հրեաներին սպանողներ» և «Վերադարձեք Սիրիա»: Բարեբախտաբար միջադեպը կանխվել է, ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է կազմակերպության առաջնորդ Բենցի Գոփշթեյնին և մեկ այլ անդամի: 

Տ.Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց նաև, որ կազմակերպիչները հայտնել են, թե նույն վայրի մեջ մտադիր են կրկնել համերգը, հայկական երգչախումբը մասնակցության հրավեր է ստացել, սակայն մինչ այս պահը դեռ որոշված չէ՝ մասնակցելո՞ւ են, թե՞ չէ:

Նշենք, որ հրեական  «Լեհավա» կազմակերպությունը հայտնի է ցեղամոլության դրսևորումներով, կազմակերպության անդամները պայքարում են հրեայի և որևէ ազգի ներկայացուցչի միջև ամուսնական ու որևէ հարաբերության հաստատման դեմ, ինչպես նաև դեմ են Իսրայելում քրիստոնյաների ներկայությանը:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ «Ժառանգավորաց» երգչախումբը փառատոնին մասնակցող միակ հայկական երգչախումբն էր: