Հարավային Աֆրիկայում Լիբանանի հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավար, հայազգի դիվանագետ Արա Խաչատուրյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Աֆրիկայում լիբանանցի հայտնի գործարար Միշել Ռիզկի ազատ արձակման համար հանցագործները խոշոր գումար են պահանջել: Նա նշել է, որ խոսվում է հայտնի գործարարի ազատ արձակման դիմաց հանցագործների պահանջած 500 հազար ԱՄՆ դոլարի մասին: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Անգոլայի հանրապետությունում առևանգվել է լիբանանա-բելգիական հայտնի գործարար, 60-ամյա Միշել Ռիզկը: