image

Ֆրանսիայում հարձակման ենթարկված հայկական պարբերականը քննադատում էր թուրքական քաղաքականությունը

Ֆրանսիայում հարձակման ենթարկված հայկական պարբերականը քննադատում էր թուրքական քաղաքականությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայում հարձակվել են  ֆրանսալեզու Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա, տարել  լուսանկարչական սարք ու համակարգիչներ, որոնք արդեն սկսած հետաքննությունների գաղտնի ու կարեւոր տվյալներ են պարունակում:  Հարձակման առթիվ պարբերականի խմբագիր Արա Թորանյանը հիշեցրել է, որ Nouvelles d'Arménie-ն միշտ ուշադրության կենտրոնում է պահել Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության,  քրդերի վրա թուրքերի հարձակման եւ նմանատիպ այլ հարցեր: 

Դեպքի առթիվ դատապարտող հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը, կատարվածն անվանելով ահաբեկչություն եւ նրա մեջ փնտրելով թուրքական ձեռագիր:  Խորհուրդը ֆրանսիական իշխանություններին կոչ է արել ապահովել պարբերականի ազատ արտահայտվելու իրավունքը:  

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: 

Ֆրանսահայ մամուլն այս հարձակման առթիվ հիշեցրել է, որ սա ֆրանսահայ կազմակերպությունների վրա կատարված առաջին հարձակումը չէ.  2006-ին նույնպես կարեւոր տեղեկություններ պարունակող համակարգիչներ էին գողացվել ֆրանսահայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարների տներից ու գրասենյակներից: