image
Հրատապ լուրեր:

H&M. շեյխուհի Մոզան Գառնիում կրել է ընկերության հագուստը

H&M. շեյխուհի Մոզան Գառնիում կրել է ընկերության հագուստը

H&M   (Hennes & Mauritz) շվեդական աշխարհահռչակ  ընկերությունը գրառում է կատարել նշանավոր կանանց մասին, ովքեր այս տարվա ընթացքում կրել են ընկերության ապրանքանիշով հագուստներ եւ աքսեսուրաներ:  Այդ կանանց թվում է նաեւ արաբական աշխարհի ամենահայտնի եւ նորաձեւ կինը` Կատարի շեյխուհի Մոզան, ով այս տարվա հուլիսին այցելել է Հայաստան: Հայաստան իր մեկօրյա այցի ընթացքում արաբ կին քաղաքական  եւ հասարակական նշանավոր գործիչը նաեւ  Գառնի է այցելել: Շվեդական ընկերությունը նշում է, որ այդ այցի ընթացքում շեյխուհին ամբողջովին հանդերձավորվել է  H&M-ի հագուստով եւ աքսեսուարներով: Ընկերությունը նաեւ նշել է Գառնիում շեյխուհու կրած հանդերձի առարկաների գները: