image

Հալեպի ամենածանր օրը. հայտնի են հայ զոհերի անուններ

Հալեպի ամենածանր օրը. հայտնի են հայ զոհերի անուններ

«Արևելքի» հալեպյան աղբյուրների փոխանցմամբ, Հալեպում այսօր զոհվել են Արման Հինդոյանը, Ծիլա Ջաբաղջուրյանը, ևս մի քանի հայեր, որոնց անունները ճշտվում են, իսկ ծանր վիրավորների մեջ է Գառնիկ Կարապետյանը, վիրավորվել են նաև Մերի Հինդոյանը, Ծովիկ Գաբիկյանը, Նազար Զարմինյանը, Պեթի Լախոյանը, Մովսես Հինդոյանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց մեջ կան թեթև և ծանր վնասվածքներ ստացածներ: 

 Տվյալներն ամբողջական չեն, «Արևելք»ը կապի մեջ է Հալեպի հետ, տեղեկությունները կհաղորդենք շուտով: 

Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 30-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: Խոսվում է հինգ հայ զոհի և ութ վիրավորի մասին: