image

Եռատոն չէ՝ Յոթնատոն է

Եռատոն չէ՝ Յոթնատոն է

Տիգրան ՊետրոսՅանց

Մայիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: Մայիսին ազգային հաղթանակների Յոթնատոն է: Ահա այդ հաղթանակների ժամանակագրությունը՝

- 451 թվականի մայիսի 26-ին հայերը հավատի և գոյության ճակատամարտ են մղել Ավարայրում,
- 1915 թվականի մայիսի 5-ին հայկական ուժերը մեկամսյա կռիվների արդյունքում հաղթեցին Վանը գրոհող թուրքական բանակին և արդյունքում ստեղծվեց ՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՆԱՀԱՆԳԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
- 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում և դրանց արդյուքում վերականգնել հայոց պետականությունը /Հայոց Առաջին հայրենական պատերազմ/,
- 1945 թվականի մայիսի 9-ին խորհրդային զորքերի կազմում հայ զինվորականները մասնակից են դարձել ֆաշխստական Գերմանիայի կապիտուլիացիային, 
- 1992 թվականի մայիսի 8-ին հայկական զինված ուժերը ազատագրել են Արցախի միջնաբերդ Շուշին և բեկում մտցրել Արցախյան պատերազմում՝ դնելով հայկական պատմական տարածքների ազատագրման գործի սկիզբը /Հայոց Երկրորդ հայրենական պատերազմ/,
- 1992 թ-ի մայիսի 8-ը դարձավ Արցախի պաշտպանական բանակի ծննդյան օրը,
- ՀՀ Ազգային ժողովը 1997 թ-ի մայիսին տոնացույցում մայիսի 8-ը ընդգրկեց որպես Երկրապահի /Երկիր պահողների/ օր:

Շնորհավոր ՅՈԹԱՏՈՆԴ հայ ժողովուրդ:

Տիգրան ՊետրոսՅանց
«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի տնօրեն