Կ'ենթադրեմ, որ զոհուած 15 զինծառայողներէն 14-ը ծխահարուած են, նոյնիսկ չեն հասցուցած վեր կանգնիլ մահճակալներէն:
Հանրային հեռուստաընկերութեան ենթերին ըսած է Փրկարար ծառայութեան գնդապետ Արսէն Սարոյեանը․
«Հիմնականում այրուել է նախասրահը, դրա համար զինուորները փորձել են միւս կողմից փլուզել պատը եւ օգնութեան հասնել ներսում մնացած զինուորներին։
Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը յայտնաբերուել են մահճակալներին պառկած։ Մինչեւ փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրուող շինութիւնից, նրանցից երեքը տեղափոխուել են հիւանդանոց»,-ըսած է գնդապետը։