Նոյեմբեր 1-ին, ժամը՝ 11:00-ին, Կիւմրիի համայնքապետարանի վարչական շէնքի աւագանիի նիստերու դահլիճին մէջ պիտի կայանայ Կիւմրի համայնքի նորընտիր աւագանիի առաջին նիստը: Աւագանիի անդամներուն գրանցումը՝ ժամը 10:00-էն սկսեալ: Այս մասին կը տեղեկացնէ Կիւմրիի համայնքապետարանի հաղորդագրութեամբ:
«Օրակարգում ընդգրկուած հարցերի վերաբերեալ տեղեկատուութիւն ստանալու համար դիմել Կիւմրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հեռաձայնելով 2-22-03 հեռախօսահամարով:
Օրակարգ.
1. Ժամանակաւոր հաշուիչ յանձնաժողովի ձեւաւորում,
2. Համայնքի ղեկավարի ընտրութիւն,
3. Համայնքի ղեկավարի երդման արարողութեան հետ կապուած կազմակերպչական հարցեր,
4. Յանձնաժողովների կազմաւորում,
5. Յանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների առաջադրում,
6. Աւագանու հերթական նիստի գումարման օրուայ սահմանում», նշուած է հաղորդագրութեան մէջ: