Կանադայից տեղեկանում ենք, որ ՀՕՄ-ի Վանկուվերի «Արազ» մասնաճյուղի անդամ Գլարա (Գասապյան) Հակոբյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է նվերահավաք՝ ի նպաստ Արցախի զոհված հերոսների ընտանիքների։ Հավաքը տեղի է ունեցել կազմակերպչի՝ Գլարա Հակոբյանի բնակարանում՝ Վանկուվերի հայ համայնքի մի խումբ անդամների մասնակցությամբ։
Horizon Weekly-ի հաղորդմամբ, ճաշկերույթի եւ նվերահավաքի ընթացքում հավաքված գումարը՝ 7,000 ԱՄՆ դոլարը, ուղղվել է Հայ Օգնության Միության (ՀՕՄ) ծրագրին, որն օժանդակություն է տրամադրում Արցախի զոհված հերոսների ընտանիքներին։
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ արվեստագետ Վահե Բերբերյանը, որ Վանկուվերում էր իր զավեշտախաղի ներկայացման առիթով։