image

Թաիլանտի եւ Քամպոտիոյ միջեւ hրադադարի ռեժիմը մտած է ուժի մէջ

Թաիլանտի եւ Քամպոտիոյ միջեւ hրադադարի ռեժիմը մտած է ուժի մէջ

Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Թաիլանդի պաշտպանության նախարար, գեներալ Նաթափոն Նարքփանիթին։

«Զինադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի այսօր շփման գծի ողջ երկայնքով»,-ասել է նա Կամբոջայի հետ երկկողմ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են չմեծացնել իրենց ռազմական ներկայությունը սահմանամերձ շրջաններում և այնտեղ չուղարկել լրացուցիչ սարքավորումներ և զենք: Երկու երկրների զորքերը շփման գծի երկայնքով պետք է առայժմ մնան տեղում և լիովին դադարեցնեն ռազմական գործողությունները, զենքի օգտագործումը և սադրանքները:

«Հրադադարը խստորեն կհսկվի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և երկու կողմերի ռազմական դիտորդների խմբի կողմից 72 ժամվա ընթացքում, որից հետո, եթե սահմանային գոտիներում իրավիճակը կայունանա, տարհանված բնակիչները կկարողանան վերադառնալ։ Դրանից հետո Թաիլանդը գերի վերցված զինծառայողներին կհանձնի Կամբոջային», - նշել է Նարքփանիթին։

Դեկտեմբերի սկզբին երկու երկրների սահմանային շրջաններում մարտեր են սկսվել։ Կողմերը սկսել են մեղադրել միմյանց։ Թաիլանդի զինված ուժերի տվյալներով՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ բախումների ժամանակ զոհվել է 22 զինծառայող,  ավելի քան 120-ը՝ վիրավորվել։ Կամբոջայի իշխանությունները հայտնել են 30 քաղաքացիական անձի մահվան և 87 վիրավորի մասին։