Լեռնային Ղարաբաղէն Հայաստան ժամանած բռնի տեղահանուածներու թիւը հասած է 100 հազար 417-ի:
Այս մասին «Հումանիտար կեդրոն»-ին մէջ ասուլիսին յայտարարած է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարեանը:
«Այս ժամի հասանելի տուեալներով, ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանուել է 100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրութեամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց»,-ըսած է Բաղդասարեանը:
Հաշուառուած անձանց թիւը կը կազմէ 81 հազար 139: