Լրացավ անզուգական երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանի 70-ամյակը:
Թեեւ այսօր երգչուհու կատարումները հաճախ չեն հնչում, բայց ժամանակին նա եղել է հայ երգարվեստի փայլուն աստղերից մեկը, մենահամերգներ է ունեցել բազմաթիվ երկրներում, աշխատել սփյուռքի շատ համայնքներում, դասավանդել Երեւանի մի շարք կրթական կառույցներում, իր փորձն ու գիտելիքները փոխանցել հարյուրավոր երիտասարդների:
Այսօր Գայանե Հովհաննիսյանը դասավանդում է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան քոլեջում, որի ստեղծագործական խումբը տեսանյութ է պատրաստել սիրելի դասախոսի եւ երգչուհու 70-ամյակի առթիվ: