Այսօր՝ Սուրբ Գեւորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվում է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Ներկա են բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ արտասահմանից, մյուռոնօրհնեքը նաեւ ուխտագնացության առիթ է, որին ներկա լինելու համար Մայր Աթոռ են հասել բազմաթիվ ուխտավորներ: