Սամուէլ Բաբայեանը ԱՀ նախագահին ուղղուած 9 սեպտեմբերի շնորհաւորական գրառման մէջ իրականութեան չհամապատասխանող տեղեկութիւն տարածած է:
Այս մասին ըսուած է Արցախի ԱԺ յայտարարութեան մէջ, ուր մէջբերում եղած է Բաբայեանի այդ յայտարարութենէն․
«Պարոն Բաբայեանը գրում է. « Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երէկ ուշ երեկոյեան Հանրապետութեան նախագահի պաշտօնակատարի եւ քաղաքական ուժերի մասնակցութեամբ հրաւիրուել է խորհրդակցութիւն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից...»: Հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Բաբայեանը հրաւիրուել է ԱԺ, տեղեկացուել որոշ զարգացումների եւ այդ ուղղութեամբ կայացուած որոշումների մասին: Նրան ոչ թէ «խնդրել են», այլ ՊԱՀԱՆՋԵԼ եւ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ են , որ զերծ մնայ որեւէ ակցիա կազմակերպելուց: Պարոն Բաբայեանը տուել է իր համաձայնութիւնը»: