image

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հանդիպել են սիրիացի փախստականներին. դքսուհին կրել է Alexander McQueen զգեստ

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հանդիպել են սիրիացի փախստականներին. դքսուհին կրել է Alexander McQueen զգեստ

Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլտոնը Կանադայում հանդիպել են սիրիացի փախստականներին, հայտնում է dailymail-ը: Վանկուվեր քաղաքի փախստականական կենտրոնում նրանք ջերմորեն զրուցել են սիրիացի ընտանիքների հետ:  Նրանք տեղեկացել են միգրացիոն կենտրոնի աշխատանքների մասին, նաև, թե ինչպես են սիրիացիները հարմարվել կանադական կյանքին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Կանադան իր դռներն է բացել սիրիացի փախստականների առջև՝ նրանց տրամադրելով որոշ արտոնություններ: Նրանք մասնավոր զրույց են ունեցել երիտասարդ մի ընտանիքի հետ, որը պատմել է Սիրիայից Կանադա հասնելու իրենց պատմությունը: 

Սիրիացի փախստականական կենտրոնում հանդիպումը  եղել է Ուիլյամի և Քեյթ Միդլտոնի կանադական այցի հերթական կանգառներից մեկը, հոկտեմբերի 1-ին նրանք մեկնելու են Կանադայից: 

Մամուլը նշում է նաև, որ Քեմբրիջի  դքսուհին կրել է Alexander McQueen-ի հեղինակած կարմիր ու սպիտակ զգեստ, մինչ նրա ամուսինը  համեստ սև կոստյումով  և սպիտակ շապիկով է եղել: