image
Հրատապ լուրեր:

Ատրպէյճանը կ՚ուզէ խաղաղութեան պայմանագիր կնքել ոչ թէ վարչապետի, այլ Հայաստան պետութեան հետ. Միլլի Մեճլիսի փոխնախագահ

Ատրպէյճանը կ՚ուզէ խաղաղութեան պայմանագիր կնքել ոչ թէ վարչապետի, այլ Հայաստան պետութեան հետ. Միլլի Մեճլիսի փոխնախագահ

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ. այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը՝ պնդելով, թե պայմանագրի ստորագրումը հետաձգվում է «Հայաստանի մանիպուլյացիաների» պատճառով: Նա այս մասին ասել է «Հայացք դեպի ապագա. ինքնիշխանության ամրապնդում նոր իրողությունների պայմաններում» համաժողովի շրջանակում:

Ասկերովի պնդմամբ՝ «Հայաստանն ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ճնշման ներքո հետաձգել է խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

«Մինչ օրս 17 կետից համաձայնեցված է 15-ը: Չհամաձայնեցված կետերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Հայաստանը այս գործընթացի խաթարման պատասխանատվությունը սկզբում գցեց Իրանի, հետո Ֆրանսիայի, ապա ԱՄՆ-ի վրա։ Երկրորդ կետը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են: Նրանց Անկախության հռչակագրում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, սակայն Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են նոր սահմանադրության մշակման մասին։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդունել է, որ սահմանադրության նախորդ փոփոխությունները չեն կարող լեգիտիմ համարվել: Իսկ մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։