Անցեալ տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մօտ կը դիմաւորէին: Այս մասին գրած է «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Նարեկ Կարապետեանը։
«Հօրեղբօրս տեսնելու իրաւունք ունէին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:
Ամէն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լաւատեսութիւնը եւ ծրագրերի մարտավարութիւն։ Նաեւ իրեն յատուկ հումորը։
Այսօր մենք համ ունենք մեծ պատասխանատւութիւն, համ էլ մեծ սպասելիքներ մեր ժողովրդի կողմից, որոնք երբեմն համեմւում են դժգոհութիւններով, չէ որ մեր ժողովուրդն էլ հաւես չունի սպասելու այս իշխանութեան փոփոխութեան ուշացմանը, ուզում է այսօր եւ հիմա:
Իմ հայրենակից, հայերի շարժումը երկրին տէր դառնալու յաջողութիւն է ունենալու միայն իրար հետ: Միայն մէկս միւսով:
Կարող էք շատ գոհ լինել մի բանից, կարող էք դժգոհ լինել մէկ այլ բանից, բայց կարծում եմ, եթէ մեր տեղը լինէր որեւէ այլ մարդ , գուցէ նա այլ կերպ կը վարուէր: Գնահատենք իրար...
Մենք գնահատում ենք Ձեզ..
Ծնունդդ Շնորհաւոր , Հոպար ջան»,-գրած է ան։