image

«ՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերազմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը». Նարեկ Կարապետեան

«ՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերազմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը». Նարեկ Կարապետեան

«Քաղաքացիական պայմանագիր»ին վրայէն պատերազմի հոտ կու գայ, իրենց հետ բերին պատերազմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը, ըսած է Նարեկ Կարապետեանը Եռաբլուրի մէջ՝ պատասխանելով լրագրողներու հարցերուն:

«Ո՞վ է եռապատկել եռաբլուրը. եռապատերազմի կուսակցութիւնը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ. եռապատերազմի կուսակցութիւնը: Ո՞վ է մեզ բերել երեք պարտութիւն. եռապատերազմի կուսակցութիւնը. Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւնը:

Իրենց իշխանութեան առաջին իսկ օրուանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս: Իրենց իշխանութեան մէկ ու կէս տարի յետոյ սկսած պրոցեսից մինչեւ այսօր Հայաստանի հիմնական հարցը պատերազմ է, որովհետեւ այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները, եւ իրենք չեն կարող այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետեւ իրենք են այդ քամիները հրաւիրել մեր տուն»,-ըսած է ան: 

Հարցին, իսկ ինչու պարտուեցանք պատերազմին մէջ վեց տարի առաջ, Նարեկ Կարապետեանը նշած է, որ քանի մը հանգամանքներ կան. առաջինը տնտեսական, երկրորդը կազմակերպչական, եւ կար դաւաճան յանցաւոր ինքնավստահութիւն: