image

Նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Ստամբուլի պայթյունի կապակցությամբ

Նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Ստամբուլի պայթյունի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել երեկ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ ԱԳ նախարարը գրել է․

«Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում»։

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ստամբուլի Իսթիքլալ ամենահայտնի հետիոտնային փողոցում պայթյուն էր որոտացել: Ստամբուլի պայթյունը Թուրքիայի իշխանություններն ահաբեկչություն են որակում։ Տեղի ունեցածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 81 մարդ։