Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոխվում է, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, դա արտացոլված է Ադրբեջանի Հանրապետության «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հաստատելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով, որոնք ներկայումս ուժի մեջ են։
Առաջարկվող նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության այս Սահմանադրության հիմքում ընկած են 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրում, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում, ինչպես նաև 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ՝ հանրաքվեով ընդունված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրված սկզբունքները։
Քննարկումներից հետո օրինագիծն ընդունվեց երկրորդ քվեարկությամբ։