image

Միջազգային մարդասիրական իրաւունքը ԼՂ-ի մէջ պարտուեցաւ․ Ալեն Սիմոնեան

Միջազգային մարդասիրական իրաւունքը ԼՂ-ի մէջ պարտուեցաւ․ Ալեն Սիմոնեան

Միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց։ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանն այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը դատապարտող բանաձևերին ու հայտարարություններին, և նշել, որ ցավոք դրանք բավարար չեղան։

«Կուզենայի շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս տարիների ընթացքում հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100,000-ից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը»,- ասել է Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: