image

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ եւ օրհնութեամբ սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովն ընդլայնուած կազմով: 

Ժողովի ընթացքում քննութեան կ'առնուեն Մայր Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգութեան ընթացքին, Միւռոնօրհնութեան կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի եւ Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելութեանը, ինչպէս նաեւ Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովուական կեանքին առնչուող հարցեր: