Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Մայր Աթոռի միաբան Մանուէլ սարկաւագ Սարգսեանի կողմից կազմուած Հայ հոգեւորականների պատուանունների եւ մականունների բացատրական բառարանը:
Հրատարակութիւնը նուիրուած է Մաղաքիայ արքեպիսկոպոս Օրմանեանի մահուան 100-րդ տարելիցին։
Բառարանն ընդգրկում է Դ դարից մինչեւ մեր օրերի՝ պատուանուն կամ մականուն ունեցած հայ հոգեւորականներին: Ընդհանուր առմամբ ներկայացուած է 200 հոգեւորական, որոնց թւում են Ամենայն Հայոց Հայրապետների, Կիլիկիոյ ու Աղթամարի Կաթողիկոսների, Կ. Պոլսի եւ Երուսաղէմի Պատրիարքների, ինչպէս նաեւ Հայ Եկեղեցու տարբեր թեմերի արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների, վարդապետների, քահանաների, սարկաւագների 350 պատուանուն եւ մականուն, որոնցից գրեթէ երկու երրորդը նախորդիւ ուսումնասիրուած չի եղել։
Գիրքը հրատարակուել է մեկենասութեամբ «Լեւոն սարկաւագ եւ Արաքսի Զէնեան» հիմնադրամի: