image

«Կը կատարուի Փաշինեանի ծրագիրը». Արցախցի պատգամաւոր

«Կը կատարուի Փաշինեանի ծրագիրը». Արցախցի պատգամաւոր

Օգտուելով Արցախ-Հայաստան ճանապարհէն, ի կատար կ'ածուի Նիկոլի ծրագիրը, որ հնազանդօրէն, հասկնալով կամ միգուցէ չհասկնալով, կ'իրականացնեն Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Արցախի Ազգային Ժողովի պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը:

«Սիրտս՝ կտոր-կտոր, Արցախով մէկ շաղ է եկել...տխրութեան մէջ ծիծաղում, ծիծաղի մէջ արնաքամ է լինում ու շշնջում. «Մի արէք մարդի՛կ, մի ուրացէք հայե՛ր...զոհուածների մեծ մասի վերջին նկարը դպրոցական Վերջին զանգի նկարն է: Չհասցրեցին ապրել... միգուցէ անցակէտում կանգնածը, ում ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ էք պարզում, հենց նա է սպանել...»:

Օգտուելով Արցախ-Հայաստան ճանապարհից, ի կատար է ածւում Նիկոլի ծրագիրը, որը հնազանդօրէն, հասկանալով կամ միգուցէ չհասկանալով, իրականացնում են Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները:

Յ.Գ. իմ ճամբաները ԱՐՑԱԽ ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ են, որտեղ թուրք ու ադրբեջանցի չպիտի լինի: Անչափելի կարօտով ու սպասումով ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ հետ հանդիպմանը...»,- գրած է ան