image

Կովկասը նոր Ուքրանիա՞. Դիտարկում Ստեփան Դանիէլեանէն

Կովկասը  նոր Ուքրանիա՞. Դիտարկում Ստեփան Դանիէլեանէն

Պարզ բացատրեմ, Մեծ Արեւմուտքին պէտք է ռուս խաղաղապահները, յաջորդ փուլին ռուսական ռազմակայանը դուրս հանել Հարաւային Կովկասէն ու Թուրքիոյ միջոցով խորանալ դէպի Միջին Ասիա: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:

Ան, մասնաւորապէս, նշած է. «Դա ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը թոյլ չեն տալու, ինչը լաւ հասկանում են Արեւմուտքում: Արդիւնքում Կովկասը "Նոր Ուքրանիա" դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը՝ "Նոր Մարիուփուլ"-ի (Ատրպէյճանն էլ):

Դա Արեւմուտքին համար ցանկալի սցենար է, կազմակերպել մեծ պատերազմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցութեամբ՝ համ Թուրքիան նորից մտցնել իր տիրապետութեան տակ, Ռուսաստանին ու Իրանին էլ մտցնել արիւնալի պատերազմի մէջ: Բրիտանիան հանեց Թուրքիային որոշ ռազմական տեխնոլոգիաների սանկցիաներից, այսինքն սկսել են զինել:

Պրիւսելում ոչ թէ Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան պայմանագիր էին պատրաստում, այլ մեծ պատերազմն էին հրահրում: Նմանատիպ տեխնոլոգիաներով Ուկրաինայում պատերազմ սարքեցին:

Արեւմուտքի նպատակը պարզ է ու բնական, կան մեծ շահեր: Անհասկանալի է Հայաստանի իշխանութեան ու Հայաստանի ընդդիմութեան (խորհրդարանական ու փողոցային) քայլերը, որոնք սրելով իրավիճակը նպաստում են այդ ամէնին»: