Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ուղեկցութեամբ 10 բուժառու Արցախէն տեղափոխուած է Հայաստան։ Այդ մասին 7 սեպտեմբերին, յայտնած է Արցախի առողջապահութեան նախարարութիւնը։
««Արեւիկ» բուժմիաւորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխայ, 5-ը գտնւում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիւանդ, 4 բուժառու գտնւում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրայեղ ծանր վիճակում»,- ըսուած է հաղորդագրութեամբ։