Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ յղած է «Սուրմալու» առեւտուրի կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումի առնչութեամբ։
«Սրտի խոր ցաւով ենք հետեւում «Սուրմալու» առեւտրի կեդրոնում տեղի ունեցած պայթունի ողբերգական հետեւանքներին: Ի խորոց սրտի աղօթում ենք զոհերի հոգիների խաղաղութեան ու հանգստութեան համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարութիւնը յայցում նրանց ընտանիքներին եւ հարազատներին: Այլեւ աղօթում ենք բոլոր վիրաւորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զօրակցութիւնը:
Թող Բարձրեալն Աստուած օգնական եւ պահապան լինի մեր Երկրին եւ ժողովրդին»,-ըսուած է ուղերձին մէջ: