Այդ անհեթեթութիւն է, ՀՀ-ն չի քննարկեր ռուսական ռազմակայանը հանելու հարց. այս մասին լրագրողներու հետ զրոյցին ըսած է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը՝ անդրադառնալով վերջերս մամուլի մէջ շրջանառուող լուրերուն, թէ 102-րդ ռուսական ռազմակայանը պիտի հանուի ՀՀ-էն:
Հարցին՝ այդ կէտը՝ երրորդ ուժերու ներկայութեան մասին, կրնա՞յ ինչ-որփուլի, օրինակ, Ատրպէյճանը մեկնաբանէ որպէս երրորդ ուժի ներկայութիւն ՀՀ-ի մէջ, ան ըսած է. «Նախ խօսքը գնում է սահմանների մասին, ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան մասին: Դա աբսուրդ է, նման բան չի քննարկւում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկուել ու այդպիսի բան չկայ: Մի խօսքով՝ չգիտեմ՝ ով է այդպիսի խելացի բաներ ասում»: