Հայաստանում Սիրիայի նոր դեսպանը հայուհի է

Հայաստանում Սիրիայի նոր դեսպանը հայուհի է

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի նոր դեսպան է նշանակվել ազգությամբ հայ Նորա Արիսյանը: Նորա Արիսյանը թարգմանիչ է, բանասեր, գրող եւ դիվանագետ, եղել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր: Նրա աշխատությունները հիմնականում հայոց ցեղասպանության եւ այդ թեմայի շուրջ արաբական աշխարհի արձագանքների մասին են: