Մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից:
Կեսօրից հետո՝ երեկոյան կողմ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին բնակավայրերում սպասվում է նաեւ թաց ձյուն։
Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչեւ 20-25մ/վ եւ ավելի։
Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Մայիսի 21-ին, 22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզեր․ շրջանների զգալի մասում այսօր կեսօրից հետո, մայիսի 21-ի գիշերը Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։
Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-ի եւ 25-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արեւմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մայիսի 20-ին 20-25մ/վ, մայիսի 23-25-ը՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը եւ 21-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: