Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ջեյմս Թուֆենկյանի գորգերի ցուցադրությունը: Ցուցահանդեսը խորագրված է «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»:
Ցուցադրության կազմակերպիչը Պատմության թանգարանն է՝ «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ գործակցությամբ:
Բացման արարողությանը ներկա է եղել Ջեյմս Թուֆենկյանը, բացումը կատարվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների ներկայությամբ:
Ցուցադրված գորգերը Թուֆենկյանի անձնականն են, ամերիկահայ գործարարը տարիների ընթացքում ձեռք է բերել հայկական հնագույն գորգեր՝ կազմելով բացառիկ հավաքածու:
Թուֆենկյանը ԱՄՆ-ում բազմաթիվ գործարար ծրագրերի հեղինակ է, Հայաստանում հայտնի է իր հիմնած հյուրանոցներով եւ գորգերի արտադրությամբ: