Մինչեւ այսօր գրանցուած է Արեւմտեան Նեղոսի տենդով 108 հիւանդացութեան դէպք: Այս մասին լրագրողներուն հետ զրոյցին ըսաւ առողջապահութեան նախարար Անահիտ Աւանեսեան:
«Մենք բոլոր մարզերում իրականացնում ենք հակահամաճարակային տեղեկատուական աշխատանքներ: Ամէն շաբաթ հրապարակում ենք որոշակի ամփոփ տուեալներ, այս պահին գտնում ենք նուազման տեմպը (ընթացք) բաւարար չէ եւ առաջիկայ մէկ ամսուայ ընթացքում դեռ շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որ սեզոնին (եղանակին) համընթաց ապահովենք դէպքերու նուազումը», - ըսաւ Աւանեսեան:
Նախարարի խօսքով՝ ի հարկէ, թիւը մտահոգիչ է:
«Նախ երկար տարիներ ի վեր դէպքերի աշխուժացում առաջին անգամ է նկատւում տաբեր երկրներում, այդ թւում նաեւ Հայաստանում: Շատ կարեւոր է, որ հենց սկզբի օրերից պատշաճ կերպով թեստաւորումը (հետազօտութիւն) եւ հիւանդութեան ախտանշանների բուժման մասով պրոտոկոլներն ադապտացվել (արարողակարգերը որդեգրուած) եւ ներդրուել են: Մենք աշխատանքներ ենք տանում, որ թուերի աճ չունենանք, այլ հակառակը՝ նուազի», - նշեց ան:
Ինչ կը վերաբերի տարածուած տեղեկութեան, թէ Արմաւիրի մարզին մէջ եւս երեք դէպք գրանցուած է, Աւանեսեան ըսաւ. «Երկու դէպքի մասին է խօսքը, ուրբաթ օրերին է մեր տեղեկատուութիւնը հրապարակւում, այլ դէպքերի վերաբերեալ կը ճշգրտուի, եւ վաղը նախարարութիւնը կը տեղեկացնի»: