image

Հայ-ատրպէյճանական սահմանի որոշ հատուած, կը կարծեմ, կը սահմանազատուի 2026-ի առաջին եռամսեակին․ Սիմոնեան

Հայ-ատրպէյճանական սահմանի որոշ հատուած, կը կարծեմ, կը սահմանազատուի 2026-ի առաջին եռամսեակին․ Սիմոնեան

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը կը կարծէ, որ մօտ ապագային Հայաստան-Ատրպէյճան սահմանի եւս մէկ հատուած պիտի սահմանազատուի։ Այսօր՝ դեկտեմբեր 10-ին, լրագրողներու հետ ճեպազրոյցին Սիմոնեան չէ յստակեցուցած, թէ ճիշդ որ հատուածի մասին է խօսքը, սակայն նշած է, որ սահմանազատման աշխատանքները կրնան տեղի ունենալ 2026-ի առաջին եռամսեակին։

«Ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթացը շարունակւում է։ Ես կարծում եմ, որ մօտ ապագայում մենք նաեւ ինչ-որ մի մաս նոյնպէս կը սահմանազատենք, եւ կ՚ունենանք այն դրական, հաճելի, ստացուած իրավիճակը, որը որ ունենք Կիրանցի մասում, որը որ դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ որ մենք միջազգային գործընկերներին եւ մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք, ցոյց ենք տալիս եւ ի ցոյց ենք դնում, թէ խոսացուած խաղաղութիւնն ինչ տեսք կարող է ունենալ եւ ինչ տեսք ունի»‎,-ըսած է Ազգային Ժողովի նախագահը։

Նշենք, որ ատրպէյճանական Կապալա քաղաքին մէջ նոյեմբեր 28-ին կայացած էր Հայաստանի եւ Ատրպէյճանի սահմանազատման յանձնաժողովներու 12-րդ հանդիպումը։