Հայ երգչուհի-երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ, Սիրուշոն, որ ամուսնացած է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու հետ, սպասում է երրորդ բալիկին: Նա այդ մասին այսօր անակնկալ կերպով հայտնել է իր հետեւորդներին: Լեւոն Քոչարյանն ու Սիրուշոն երկու որդի ունեն: Զույգի ավագ որդին՝ Ռոբերտը, 7 տարեկան է, իսկ կրտսերը՝ Միքայելը, 5 տարեկան: Բազմաթիվ հետեւորդներ բարի ազատում են մաղթել երգչուհուն եւ ցանկություն հայտնել, թե կուզենային, որ նա աղջիկ ունենա: