Կարէն Դէմիրճեանի անուան Երեւանի մեթրոփոլիթէնի բոլոր կայարաններուն մէջ այսօր կը հնչեն ՀՀ ժողովրդական արուեստագէտ, երաժշտահան, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարուեստական ղեկավար, նորոգ հանգուցեալ Արթուր Գրիգորեանի ստեղծագործութիւնները։
«Ցաւակցում ենք Մայեսթրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին եւ նրա արուեստի երկրպագուներին», ըսուած է մեթրոփոլիթենի Ֆէյսպուքի գրառման մէջ: