«Եռաբլուր»-ին յարակից փողոցը անուանակոչուած է Աշոտ Ղուլեանի անունով, այս մասին յայտնած են Երեւանի քաղաքապետարանէն։
«Երեւանը առաջիկայ տարիներին կը զարգանայ հաստատուած նոր գլխաւոր յատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում աւագանին հաւանութիւն տուեց որոշման նախագծին:
Կարեւորագոյն այս փաստաթուղթը մշակելու համար հաւաքագրուել ու համադրուել են քաղաքում առկայ անհրաժեշտ բոլոր տուեալները, որոնք էլ դարձել են հիմք՝ նախագիծը կեանքի կոչելու համար: Երեւանը ՀՀ-ում միակ ՏԻՄ (Տեղական ինքնակառավարման մարմին) մարմինն է, որը ներդրել է GIS համակարգ, եւ հետագայ գործողութիւնը լինելու է գլխաւոր յատակագիծը թուային դաշտ, թուային քարտէզ տեղափոխելը:
«Եռաբլուր» զինուորական պանթէոնին յարող տարածքի Շահումեան 6-րդ փողոցը (սկսւում է Մամիկոնեան-Շահումեան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում «Եռաբլուր» զինուորական պանթէոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու յարող տարածք), նրբանցքը (սկսւում է ներկայիս Շահումեան 6-րդ փողոցից, հասնում հ. 91 դպրոց) եւ փակուղին (գտնւում է ներկայիս Շահումեան 6-րդ եւ 7-րդ փողոցների միջեւ) անուանակոչուեց Արցախի հերոս Աշոտ Ղուլեանի (Բեկոր) անուամբ:
Երեւանի աւագանու յաջորդ հերթական նիստը կը գումարուի հոկտեմբերի 15-ին»,-ըսուած է յայտարարութեան մէջ: