image

Եկէք մենք մեզ չխաբենք. Փութինը կանգ պիտի չառնէ Ուքրանիոյ մէջ. Փենթակոնի ղեկավար

Եկէք մենք մեզ չխաբենք. Փութինը կանգ պիտի չառնէ Ուքրանիոյ մէջ. Փենթակոնի ղեկավար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում. այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Տիկնայք և պարոնայք, եկեք չխաբենք ինքներս մեզ: Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում: Սակայն, ինչպես նախագահ Բայդենն է ասել, Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք կանգնենք Ուկրաինայի կողքին և տանք նրան այն զենքը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար», - ասել է Օսթինը:

Ըստ պաշտոնյանի՝ բոլորը պակաս ապահով կլինեն, եթե Պուտինը հասնի իր ուզածին:

«Այդ իսկ պատճառով Ուկրաինայի համար պայքարը մնում է մեր ժամանակի գլխավոր գործերից մեկը», - հավելել է  ԱՄՆ պաշտպանության նախարարը: