image
Հրատապ լուրեր:

Եղանակը կտաքանա

Եղանակը կտաքանա

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ  օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: 

Երեւանում այսօր ցերեկը, փետրվարի 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ 

Փետրվարի 16-ին սպասվում է նաեւ քամու ուժգնացում 10-12մ/վ: 

Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն: