image

Ատրպէյճանցի սահմանապահները երէկուընէ Կիրանցի մէջ են, կիրանցեցին ամուր է, մենք մեր հողի համար կը պայքարինք. համայնքապետ

Ատրպէյճանցի սահմանապահները երէկուընէ Կիրանցի մէջ են, կիրանցեցին ամուր է, մենք մեր հողի համար կը պայքարինք. համայնքապետ

Երէկ երեկոյեան ժամը 18:00-էն ատրպէյճանցի սահմանապահները կանգնած են Կիրանցի մէջ՝ սահմանազատուած մասին մէջ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցին ըսած է Կիրանցի համայնքապետ Կամօ Շահինեանը։

«Այնպէս չէ, որ կիրանցեցիները խուճապի են մատնուած: Մենք երբեւիցէ չենք վախեցել ոչ մէկից, հարցը ոչ թէ վախենալն էր, հարցն այդ մեր հողատարածքն էր, որ ընկնում էր նրանց։ Մեր պայքարը դրա համար էր: Եղաւ այն, ինչ եղաւ, մնում է՝ մենք էլ հասկանանք՝ ինչ է լինելու վերջը», -ըսած է համայնքապետը:

Շահինեանը վստահեցուցած է՝ պիտի չլքեն գիւղը:

«Ի՞նչ անենք, թողնենք ու գնանք այստեղից: Թողնել-գնալը շատ ամօթ կը լինի, կիրանցեցիները միշտ էլ հերոս են, հզօր են, վախենալու բան չունեն: Երբ հարց կ՚առաջանայ, կը տեսնենք՝ ինչն ինչից յետոյ է, էլի կանգնած ենք: Իմացէ՛ք՝ Հայաստանի դարպասները պինդ ենք պահելու»,- նշած է ան:

Աւարտին Շահինեան աւելցուցած է. «Մենք ամուր ենք, դուք էլ մեզ հետ ամուր կ՚ացէք, որ մեր երկիրը պահենք: Մենք շատ ենք սիրում մեր երկիրն ու ամուր կանգնած ենք»: