image

«Արցախը երբեք Ատրպէյճանի կազմում չի լինելու». Իշխան Սաղաթէլեան բողոքի գործողութիւնները շարունակելու կոչ ըրաւ

«Արցախը երբեք Ատրպէյճանի  կազմում չի լինելու». Իշխան Սաղաթէլեան  բողոքի գործողութիւնները  շարունակելու    կոչ ըրաւ

«Այս օրերին իշխանութիւնն ու իր սպասարկուները փորձում են ժողովրդին մոլորեցնել` ասելով, որ Ատրպէյճանի հինգ առաջարկներին պատասխանել են վեց առաջարկերով: Փորձում են ժողովրդին մոլորեցնել, թէ պաշտպանում են Արցախի շահերը, սակայն իրականում կրկին պատրաստւում են ժողովրդի թիկունքում գնալ գործարքի», այս մասին Ֆրանսայի հրապարակին մէջ «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքաի ժամանակ յայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեանը:

«Ժողովուրդ, սուտ են ասում: Մենք խնդիր ենք դրել, որն իրենք չեն լուծել, որ յստակ յայտարարեն, որ չեն պատկերացնում որեւէ լուծում, որի դէպքում Արցախը կը լինի Ադրբեջանի կազմում: Եթէ այս ձեւակերպումից մէկ բառ աւել պակաս, ապա դա նիկոլութիւն է, ժողովրդին խաբել է, մենք ձեզ չենք հաւատում ․․․ Այո, Արցախը երբեք չի կարող լինել Ատրպէյյճանի կազմում», ըսաւ ան:

Իշխան Սաղաթրլեանը նշեց, որ վաղը պէտք է շարունակեն անհնազանդութեան գործողութիւնները, որովհետեւ իշխանութիւնները հեռացնելու միակ ճանապարհը այդ է: Ան ըսաւ, որ վաղը առաւօտեան ժամը 08.00-ին կրկին դուրս պիտի գան փողոց:

Ան նաեւ ըսաւ, որ այսօր այնքան շատ մարդ բերման ենթարկուած է, որ մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներուն մէջ տեղ չէ եղած, եւ մարդիկի ստիպուած տարած են մարզեր:

«Մենք պէտք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որեւէ կերպ հնարաւոր լինի կասեցնել», ըսաւ ան: