Արցախի մէջ ժամը 12:00-ին, հանրահաւաք պիտի կազմակերպուի: Այս մասին յայտնած է գործարար, Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեան՝ կոչ ընելով միանալու։
«Յարգելի հայրենակիցներ ․․․ վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր յաղթանակի օրը: Որը մեզ համար իսկապէս միշտ եղել է յաղթանակի օր, մենք նշել ենք, մենք բոլորովս»,- ըսած է ան։
«Ես ուզում եմ ձեզ կոչ անել, բոլորին, աջակցենք եւ միանանք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարեւոր բան: Նրանք սկսել են ցոյց տալ, որ չեն ենթարկւում եւ ուզում են իրենք իրենց ապագան կերտել, ոչ թէ ուրիշները: Նրանք վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահաւաք, որին ներկայացնելու են իրենց արած գործը, իրենց տեսլականը»,- նշած է Վարդանեան:
Նախկին պետական նախարարն ըսած է, որ պիտի աջակցի։ «Վստահ եմ, որ մեր յաղթանակները դեռ առջեւում են»,- ընդգծած է ան։