image

Կրթական խնդիրները՝ Մայր Աթոռի ուշադրության ներքո. պատմության նոր դասագրքի անհրաժեշտություն կա

Կրթական խնդիրները՝ Մայր Աթոռի ուշադրության ներքո. պատմության նոր դասագրքի անհրաժեշտություն կա

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին, տեղեկանում ենք Մայր Աթոռից: 

Քննարկմանը մասնակցել են Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի հոգևորական և աշխարհական անդամները, կրթական հաստատությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ ու մասնագետներ։ Քննարկվել են հանրակրթության բնագավառում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած փոփոխություններին առնչվող հարցեր։ Մասնակիցները վերահաստատել են հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ արտահայտած վերապահումները, մասնավոր անդրադարձ են կատարել «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքին։ Նշվել է, որ Մայր Աթոռն անհրաժեշտ է համարում Հայոց պատմության նոր դասագրքի ստեղծումը: