image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի և Արցախի նախկին նախագահները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի և Արցախի նախկին նախագահները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

 

Սեպտեմբերի 22-ին, հրավերով ՆՍՕՏՏ  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: 

 

Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։

Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։

###