Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Նախարարությունը հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: