image

Թուրքիայում բնակվող երաժիշտներին Երևան է հրավիրել ԱՄՆ դեսպանատունը

Թուրքիայում բնակվող  երաժիշտներին Երևան է հրավիրել ԱՄՆ դեսպանատունը

Դեկտեմբերի 14-ին պոլսահայ երգչուհի Սիբիլը մի քանի թուրք երաժիշտների հետ կմիանա հայ անվանի «Բյութիֆայդ Փրոջեքթ» ռոք խմբին՝ մասնակցելու «Ներդաշնակության մեղեդի» համերգին:  Թուրքահայ երգչուհի Սիբիլը ժողովրդական նվագարանների հայտնի թուրք կատարողների հետ Հայաստան  է ժամանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ: Սիբիլն իր ստեղծագործական ուղին սկսել է Պոլսի «Սուրբ Վարդանանց» երգչախմբում:

2010թ. թողարկված իր անունը կրող երաժշտական ալբոմում Սիբիլն ընդգրկել էր մի քանի հայալեզու երգեր, ներառյալ «Տեր ողորմեա», «Կիլիկիա» և «Նամակ» երգերը։

Համերգը տեղի կունենա Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, ժամը` 19:00-ին: