Ստեփանակերտում կառուցվելու է ժամանակակից մանկապարտեզ, որի համար անհրաժեշտ գումարի մի մասը` 647.000 ԱՄՆ դոլար, արդեն հավաքվել է, տեղեկանում ենք Արցախի լրատվամիջոցներից: «Սոսե» մանկապարտեզի շինարարության նպատակով Հայ Օգնության Միությունը Ստեփանակերտում ՀՕՄ-ականների մասնակցությամբ դրամահավաք-ճաշկերույթ էր կազմակերպել, որի ընթացքում էլ հավաքվել է գումարը:
«ՀՕՄ-ուհիներիս համար պատիվ է Ստեփանակերտում ունենալ արդիական պահանջներով հագեցած մանկապարտեզ: ՀՕՄ-ը ջանք ու եռանդ չենք խնայելու Արցախի «Սոսե» 12 մանկապարտեզների ցանցի վերանորոգման ծրագիրը շարունակական դարձնելու համար»,-ասել է ՀՕՄ-ի արեւելյան ափի գրասենյակի պատասխանատու եւ «Սոսե» մանկապարտեզի շինարարության հանձնախմբի նախագահ Անժելա Մանուկյանը: