image

Շառլ Ազնավուրն այսօր այցելել է Երևանի «Թումո»

Շառլ Ազնավուրն այսօր այցելել է Երևանի «Թումո»

«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստանում գտնվող աշխարհահռչակ հայ երգիչ Շարլ Ազնավուրն այսօր այցելել է Երևանի «Թումո»: Նկարչության դասընթացը տեսնելուց հետո նա երաժշտական սենյակում լսել է «ԹմբաԹա» խմբին, որ հայկական դասական գործերից մեկն է կատարել: Իսկ ձայնագրման ստուդիայում նա ծանոթացել է  Decibelle խմբին և լսել «Խռոված էր» երգը՝ աղջիկների կատարմամբ: Ազնավուրը դիտել է նաև ուսանողների աշխատանքներից մի քանիսը, այդ թվում՝ «Թումոյի» ստարտափ Yelling Animation Studio-ի կարճ անիմացիաները՝ նվիրված Մեծ Եղեռնին: