image

Ռաուշեի նշանավոր ժայռը լուսավորվել է Լիբանանի և Ֆրանսիայի դրոշի գույներով

Ռաուշեի նշանավոր ժայռը լուսավորվել է Լիբանանի և Ֆրանսիայի դրոշի գույներով

Լիբանանի տեսարժան վայրերից մեկը` Միջերկրական ծովում գտնվող Ռաուշեի նշանավոր ժայռը լուսավորվել է Լիբանանի և Ֆրանսիայի դրոշի գույներով: Այս քայլով Բեյրութը միացել է ահաբեկչության  դատապարտման  քայլերին: Այս օրերին աշխարհի բազմաթիվ հայտնի կառույցներ լուսավորվում են Ֆրանսիայի դրոշի գույներով`  ի զորակցություն Փարիզի ահաբեկչությունից տուժածների:  Լիբանանը, որտեղ Փարիզի ահաբեկչությունից օրեր առաջ  ահաբեկչություն էր տեղի ունեցել, հիշեցնում է, որ Լիբանանը մշտապես ահաբեկչության թիրախ է: